Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կպարտվեինք 18:0 հաշվով»

«Կպարտվեինք 18:0 հաշվով»
05.11.2018 | 20:17

Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին, անդրադառնալով «Բարսելոնի» հետ Չեմպիոնների լիգայի խմբայինի շրջանակում իր թիմի հանդիպմանը, խոսել է կատալոնյան ակումբի խաղաոճի շուրջ. «Գնդակին տիրապետելը դրված է նրանց գլխում, ու այդ միտքն այնտեղից չես կարող վանել: Դա նրանց ոճի մասն է դարձել երկար տարիների ընթացքում, ու նրանք գնում են իրենց համապատասխանելու ունակ ֆուտբոլիստների: «Բարսելոնի» ֆուտբոլիստը կարող է բախվել պրոբլեմների ուրիշ թիմում, բայց ոչ երբեք սեփականում: «Կամպ Նոուում» մեր խաղից առաջ ես տեսա նրանց 10-րոպեանոց նախավարժանքը: Մենք նույնիսկ հարցրինք՝ մարզադաշտում կա՞ վարժանքային դահլիճ, որտեղ կարող էինք խաղից առաջ տաքանալ, սակայն այդպիսին չկար: Ավելին, իմ խաղացողներն ասացին, որ այդ օրը «Բարսելոնի» ֆուտբոլիստները գնացել, դպրոցներից երեխաներին վերցրել, տուն են տարել, հետո նոր իրենց մեքենաներով եկել են մարզադաշտ: Եթե մենք խաղերին նախապատրաստվեինք այնպես, ինչպես նրանք, մենք կպարտվեինք 18:0 հաշվով»:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ